Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը հույս ունի, որ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը կաշխուժացնի քաղաքի տնտեսական կյանքը

Փաշինյանը հույս ունի, որ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը կաշխուժացնի 
քաղաքի տնտեսական կյանքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը կաշխուժացնեն քաղաքի տնտեսական կյանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված: Այդ կապակցությամբ Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին»,- գրել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նման որոշումներով նաև պիտի բալանսավորել երեք մաքսակետի աշխատանքը: Փաշինյանը կարևոր է համարում այն փաստը, որ Կառավարությունը գումար է հատկացրել նաև Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար:

«Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am