Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անգլիայի բանկը պատրաստ Է Brexit-ի ցանկացած սցենարի

Անգլիայի բանկը պատրաստ Է Brexit-ի ցանկացած սցենարի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական բանկային սեկտորը պատրաստ Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ցանկացած սցենարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին:

Նա նշել Է, որ Անգլիայի բանկն սկսել Էր Brexit-ին նախապատրաստվել 2016 թվականի հունիսին հանրաքվեի արդյունքների հայտարարումից անմիջապես հետո: Ներկայում բրիտանական շուկայի մասնակիցները պատրաս են ԵՄ-ից երկրի դուրս գալուն:

«Բրիտանական բանկերը լավ կապիտալացված են եւ պատրաստ են Brexit-ի ցանկացած սցենարի»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր բանկային տոկոսադրույքի շուրջ Անգլիայի բանկի նիստի արդյունքներին: Բանկային կարգավորիչն օգոստոսի 1-ին կայացած նիստում վերստին որոշում Է ընդունել բազային տոկոսադրույքը պահպանել 0,75 տոկոսի մակարդակի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am