Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը երկարաձգում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը

Կառավարությունը երկարաձգում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի 
ուժի մեջ մտնելու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը երկարաձգում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ օգոստոսի 1-ը դարձնելով նոյեմբերի 15: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, որոշումը տնտեսավարողներին հնարավորություն կտա իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում  չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ու այլ կարգավորումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am