Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացի նյարդաֆիզիոլոգները սովորել են «լսել» մարդու մտքերը

Ամերիկացի նյարդաֆիզիոլոգները սովորել են «լսել» մարդու մտքերը


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կենսաբաններն ստեղծել են նեյրոչիպ, որը կարող Է ընթերցել ուղեղի լսողության կենտրոնի ազդանշաններն իրական ժամանակի ռեժիմով եւ վերծանել այն, ինչը լսում կամ ասում Է մարդը: Այդ տեխնոլոգիան կվերադարձնի կաթվածահար եւ համր մարդկանց խոսելու ունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում են գիտնականները Nature Communications հանդեսում:
«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք ուղղակիորեն ընթերցել ազդանշանները գլխուղեղի կեղեւի մակերեւույթից, որպեսզի վերծանենք այն, ինչն ընկալում կամ ասում Է այս կամ այն մարդը՝ շատ ժամանակ չկորցնելով դրա համար: Դա մեծ քայլ Է նյարդապրոթեզների ստեղծման ճանապարհին, որոնք կվերադարձնեն այն մադկանց խոսելու ունակությունը, ովքեր այժմ զրկված են դրանից»,- հայտարարել Է Ջոշ Չարտիեն Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am