Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ոստիկանության պետի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ոստիկանության պետի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 30-ին հանդիպել է Լիտվայի ոստիկանության պետ Լինաս Պերնավասին (Linas Pernavas): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ Լիտվայի փորձն այս ասպարեզում կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի համար:

Լինաս Պերնավասն իր հերթին նշեց, որ Լիտվայի և Հայաստանի ոստիկանությունների միջև Ինտերպոլի շրջանակներում առկա է սերտ փոխգործակցություն, և իր պատրաստակամությունը հայտնեց երկու գերատեսչությունների միջև ավելի բարձր մակարդակի համագործակցություն հաստատելու: Կողմերն անդրադարձան նաև հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակմանը, երկկողմ բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am