Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիային Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող Է սկսվել 2020 թվականին

Թուրքիային Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող Է սկսվել 2020 թվականին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ակնկալում Է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մատակարարումների երկրորդ փուլը կսկսվի 2020 թվականին: Հուլիսի 31-ին հեռուստատեսությամբ այդ մասին հայտարարել Է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող Է սկսել եկող տարի: Համակարգերի կառավարումը կիրականացնի Թուրքիան, այլ կերպ լինել չի կարող: Այդ համալիրների հետ մեզ համար անցանկալի ոչինչ անել չի ստացվի»,- ասել Է նա: Դեմիրն ըստ որում նշել Է, որ ԱՄՆ-ը «ոչ մի կարգի տեխնիկական հիմնավորում չի բերել իր այն փաստարկի համար, թե Ս-400-ները չեն կարող աշխատել F-35 կործանիչի հետ»:

Վարչության ղեկավարն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ Ս-400-ի վերաբերյալ պարտավորագրի շնորհիվ Թուրքիան կստանա հակահրթիռային պաշտպանության որոշ տեխնոլոգիաներ, որոնք կկարողանա օգտագործել հակահրթիռային պաշտպանության ազգային ծրագրերում: Ապագայում, նրա խոսքով, Ս-400-ների հետ մեկտեղ Թուրքայի օդային տարածության անվտանգությունը կապահովեն նաեւ տարբեր հեռահարության եւ նշանակության հայրենական համակարգեր:

«2021 թվականից պլանավորում ենք աստիճանաբար շարք մտցնել Hisar-A, Hisar-O եւ Siper համալիրները»,- ասել Է Դեմիրը: Ինչպես հուլիսի 14-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Թուրքիային Ս-400-ների մատակարարման գործընթացը կարող Է ավարտվել 2020 թվականի ապրիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am