Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոլթոնը հավաստել Է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի դուրս կգա ՄՓՀՀՊ-ից

Բոլթոնը հավաստել Է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի դուրս կգա ՄՓՀՀՊ-ից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հավաստել Է, որ երկիրը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՄՓՀՀՊ-ն կնքվել Է 1987 թվականին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ, որի իրավահաջորդը դարձել Է Ռուսաստանը: Պայմանագիրց դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել Էր կես տարի առաջ: «Այս ուրբաթ օրն իրենով կնշանավորի պայմանագրի (գործողության) պաշտոնական դադարեցումը, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա (դրանից)»,- հայտարարել Է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:

Նա կրկնել Է Ռուսաստանի հասցեագրված այն մեղադրանքները, որ նա խախտել Է պայմանագիրը, ինչն Էլ դարձել Է ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am