Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռեփեր Lil Nas X-ի թրեքը Billboard 100-ի առաջին տեղում գտնվելու ռեկորդ Է սահմանել

Ռեփեր Lil Nas X-ի թրեքը Billboard 100-ի առաջին տեղում գտնվելու ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր Lil Nas X-ի Old Town Road երգը պատմության մեջ առաջինն Է 17 շաբաթ անընդմեջ առաջին տեղը պահպանել Billboard Hot 100 հիթ-շքերթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Billboard հանդեսի Twitter-ում:

Երգը, որը 20-ամյա երաժիշտն այս տարի դուետով ձայնագրել Է քանթրի երգիչ Բիլի Ռեյ Սայրուսի հետ, Billboard-ի չարթում 19-րդ տեղում Է մեկնարկել քանթրի ոճի երաժշտության բաժնում:

Ավելի ուշ կոմպոզիցիան այն բանի պատճառով, որ այն ոչ լիովին Էր համապատասխանում նշված ոճաբանությանը, տեղափոխեցին Billboard Hot 100, որը բաղկացած Է տարբեր ժանրերի կոմպոզիցիաներից:

Old Town Road-ը լավագույնն Է ճանաչվում արդեն 17 շաբաթ անընդմեջ: Մինչեւ այժմ ռեկորդակիրներն Էին փոփ-աստղ Մրայա Քերին՝ One Sweet Day երգով, որը նա թողարկել Էր 1995 թվականին Boyz II Men քառյակի հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ պուերտոռիկացիներ Լուիս Ֆոնսին եւ Դեդի Յանկին, որոնք կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ 2017 թվականին երաժշտասերիներին գերեցին Despacito երգով: Այս հիթերը Billboard հանդեսի «թեժ հարյուրյակում» առաջին հորիզոնականը պահանել են 16-ական շաբաթ անընդմեջ:

Ինչպես ընդգծել Է Associated Press գործակալությունը, հանդեսի ամբողջ 61-ամյա գոյության ընթացքում ոչ մի երգի չի հաջողվել ցուցակը գլխավորել 17 եւ ավելի շաբաթ: 1996 թվականին Մրայա Քերիի երգին փոխարինելու եկավ կանադուհի Սելին Դիոնի Because You Loved Me կոմպոզիցիան: Իսկ լատինամերիկացի երկու արտիստների եւ Ջասթին Բիբերի հաղթարշավը 2017 թվականին ընդհատեց ամերիկացի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթի Look What You Made Me Do երգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am