Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Սատանի կամրջից» ձորն ընկած 16-ամյա քաղաքացու վիճակը բարելավվում է

«Սատանի կամրջից» ձորն ընկած 16-ամյա քաղաքացու վիճակը բարելավվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամրջից» հուլիսի 27-ին ձորն ընկած (մոտ 20 մ) 16-ամյա քաղաքացու մոտ դրական տեղաշարժ կա, վիճակը բարելավվում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Դերձյանը:

Փրկարարները նրան դուրս էին բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել էր Գորիսի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Նրա մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Նախնական վիճակը ծանր էր, բայց կայուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am