Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հալեպում մետաղե կառուցատարրերի արտադրության գործարան են բացել

Հալեպում մետաղե կառուցատարրերի արտադրության գործարան են բացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի խոշորագույն արդյունաբերական շրջանում՝ Շեյխ Նաջարում, բացել են մետաղե կառուցատարրերի արտադրության «Քաթարժի» գործարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շեյխ Նաջարի շրջանը գործնականում լիովին ավերվել Էր Հալեպի համար մղված մարտերի ընթացքում:

Ահաբեկիչներից դրա ազատագրումից հետո «Քաթարժի» ընկերությունն առաջինը կարողացավ այստեղ արտադրություն բացել շուրջ չորս ամիս առաջ: Գործարանը կառուցվել Է զրոյից, սկզբում այնտեղ աշխատում Էր 15 մարդ, իսկ արտադրվող արտադրանքի ծավալները կազմում Էին ամսական 20 տոննա: Այժմ այստեղ աշխատում Է ավելի քան 250 մարդ, ովքեր թողարկում են ամսական մինչեւ 200 տոննա արտադրանք: Ղեկավարությունն առաջին հերթին ջանում Է աշխատանքի տեղավորել երկիր վերադարձած փախստականներին: Հալեպն ազատագրվել Է 2016 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am