Հասարակական

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ պետությունը կօգտվի փորձագիտական աջակցության գործիքներից

2 րոպեի ընթերցում

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ պետությունը կօգտվի փորձագիտական աջակցության գործիքներից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վավերացմամբ մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հարցում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա օգտվելու կոնվենցիայով նախատեսված փորձագիտական աջակցության մեխանիզմներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, նշելով, որ դա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիների օգտվել իրենց իրավունքներից Եվրոպայի տարածքի բոլոր երկրներում:

«Ի վերջո, սա երկրի միջազգային հեղինակության հարցն է` բռնությունից ազատ հասարակությունը կառուցելու հարցում»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` որոշ խմբերի կողմից ավանդույթների պաշտպանության շղարշի տակ մանիպուլյացիաները կոնվենցիայի հետ կապված առնվազն ազնիվ չեն` հայոց պատմության և իրական ավանդույթների նկատմամբ:

«Դեռևս 12-րդ դարի հայ իրավաբանները ընտանիքում բռնությունների համար սահմանել են շատ ավելի խիստ պատիժներ, քան բռնությունների այլ տեսակների համար: 12-րդ դարում ոչ կար Եվրոպայի խորհուրդը, ոչ էլ Եվրամիությունը, սակայն հայ հասարակության ավանդույթների վերաբերյալ գնահատականը հստակ է եղել»,- ընդգծեց Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում