Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Միջուկային գործարքի շուրջը հանդիպումն իր շահերի պահպանման երաշխիքներ չտվեց երկրին. Իրանի ԱԳՆ

Միջուկային գործարքի շուրջը հանդիպումն իր շահերի պահպանման երաշխիքներ չտվեց երկրին. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել Է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկվա հանդիպումը Վիեննայում մեզ ԳՀՀՊ-ի ապագայի ոչ մի կարգի երաշխիքներ չտվեց,- մեջբերում Է Մուսավիի խոսքը Al Mayadeen հեռուստաալիքը:- Մենք մեր հետագա քայլերը կորոշենք (ԳՀՀՊ-ի երաշխավոր երկրների) առաջիկա նախարարական հանդիպումից հետո»:

Մուսավին հավելել Է, որ Իրանը վստահ չԷ ԳՀՀՊ-ի պահմանման եվոպական ջանքերի արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկների INSTEX եվրոպական մեխանիզմի գործարկում եւ նորմալ գործառում: ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների INSTEX մեխանիզմի մասին հայտարարել Է հունիսի 28-ին միջուկային գործարքի շուրջը քաղաքական տնօրենների մակարդակով նախորդ հանդիպման ժամանակ:

Հուլիսի 17-ին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ INSTEX-ի միջոցով անցել են մի քանի միլիոն դոլարների գործարքներ, թեեւ դա շատ չնչին Է: Ամփոփելով հուլիսի 28-ի հանդիպման արդունքները՝ իրանական կողմը հայտարարել Է, որ ստեղծված եվրոպական մեխանիզմը տակավին չի գործել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am