Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պորտուգալիան Եվրո-2019-ի եզրափակչում է

Պորտուգալիան Եվրո-2019-ի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Եվրոպայի 2019-ի թվաականի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչի խաղում Պորտուգալիան մրցեց Իռլանդիայի հետ (4:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին թիմերը զգուշավոր խաղ էին ցուցադրում և փորձում էին գտնել միմյանց թույլ և խոցելի օղակները: Գնդակին հիմնականում տիրում էր Պորտուգալիայի ընտրանին: 31-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները կոպիտ խաղացին պորտուգալացի ֆուտբոլիստի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վիտոր Ֆերեիրան: Բաց թողած գնդակից հետո Իռլանդիան իր ձեռք վերցրեց խաղի վերահսկողությունը: Սակայն մինչ թիմերը կգնային հանգստի, Պորտուգալիան խփեց նաև երկրորդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Ռամոսը:

Երկրորդ կեսում Պորտուգալիան գերակա դիրք ուներ և 59-րդ րոպեին խփեց նաև երրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ Ռամոսը: Հանդիպման ամբողջ ընթացքում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան առավելություն ուներ: Իռլանդիային միայն երբեմն-երբեմն էր հաջողվում  հակագրոհել, այն էլ ոչ այդքան լուրջ: Իսկ Պորտուգալիայի թիմից Ռամոսն ավելացված րոպեին դարձավ նաև հեթ-տրիկի հեղինակ: Ի վերջո Պորտուգալիան հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ կկայանա հուլիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում: Կիսաեզրափակչի մյուս խաղում Հանրապետական մարզադաշում կմրցեն Ֆրանսիայի և Իսպանիայի ընտրանիները: Հանդիպումը կմեկնակի 21:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am