Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին 
ղեկավարի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախնական տվյալներով՝ նա չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես, 2014 թվականին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ հողատարածքը մեկ տարի անց , անհամեմատ թանկ՝ 147,300,838 դրամով, վաճառել է տարածքում գործող խոշոր ընկերություններից մեկին՝ համայնքին էական վնաս պատճառելով։ 

Դեպքի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 50․000․000 դրամ։ 

Նախաքննությունը շարունակվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am