Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Օգոստոս

Մխիթարյանը Adidas է գովազդում հայերենով   


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Adidas-ի գովազդային հոլովակում խոսում է հայերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը, ով համագործակցում է գերմանական աշխարհահռչակ Adidas սպորտային բրենդի հետ, իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ գովազդում է նոր մարզակոշիկները հայերեն:

Այժմ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և մայրաքաղաք Վաշինգտոնում նախապատրաստվում է «Ռեալ»-ի դեմ խաղին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ