Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը գեղեցկության շքերթ էր. անցկացվեց նորաձևության ցուցադրություն

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը գեղեցկության շքերթ էր. անցկացվեց 
նորաձևության ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում գեղեցկության շքերթ էր: Հաստատությունում նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել` մանկատան սաների և արհեստավարժ մոդելների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նորաձևության ցուցադրությունը կազմակերպել էին մանկատան տնօրինությունը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և «Միսս Հայաստան ազգային գործակալության» գործադիր տնօրեն Մամիկոն Դանիելյանը:

«Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, սակայն մինչ այդ, երբ նրանք դեռևս ընտանիքներից դուրս են, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ներառված զգան հասարակական բոլոր միջոցառումներում»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվել են նորաձևության կենտրոնի մոդելավորած հագուստները:

Մանկատան  տնօրեն Լիլիթ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` հագուստի ցուցադրության նման ձևաչափ ընտրելու և հաստատության սաներին կազմակերպչական և ցուցադրության հետ կապված աշխատանքներում ներգրավվելու համար:

«Միսս Հայաստան ազգային գործակալության» մոդելները, որոնց թվում էր նաև Միսս Հայաստան 2019 Հայկուհի Մաթևոսյանը, ցուցադրությանը մասնակցող երեխաներին շնորհել են մի շարք տիտողսներ` «Հմայք», «Ժպիտ», «Բարություն» և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am