Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հավաքականում լավ ապագա ունեցող ֆուտբոլիստներ կան. Արթուր Ոսկանյան

Հավաքականում լավ ապագա ունեցող ֆուտբոլիստներ կան. Արթուր Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով՝ իր թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լավ ապագա ունենալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ինչպես նաև լրագրողներին՝ հավաքականի կողքին լինելու համար: «Եզրերում խաղացին ուրիշ՝ երիտասարդ ֆուտբոլիստներ, քանի որ վերլուծել էին Պորտուգալիայի խաղը: Մեր ֆուտբոլիստներից շատերի մոտ պակասում է «խաղն իրենց վրա» վերցնելու ձգտումը»,-առանձնացրեց մարզիչը:

Ոսկանյանի խոսքով՝ հավաքականը գիտակցում էր, թե ինչ խմբում է խաղում ու ինչպիսի հակառակորդներ ունի: «Մենք բոլոր երեք խաղերում էլ ձգտում էինք ֆուտբոլ խաղալ: Խաղից խաղ լինում էին պահեր, որտեղ մեր ֆուտբոլիստները լավ էին գործում: Հիմա հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր ոչ թե 19 տարեկան են, այլ ավելի փոքր են տարիքով: Դա հուսադրող փաստ է»,-ասաց նա:

Մարզիչը փաստեց, որ իր համար մեծ ձեռքբերում կլինի, որ տարիներ անց այս հավաքականից ազգային ընտրանու կազմում խաղան  2-3 ֆուտբոլիստներ: «Այո, մենք հիմա ունենք ֆուտբոլիստներով, ով մեծ ապագան են խոստանում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնության խմբային փուլում Հայաստանի ընտրանին մրցելով Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հետ բաց թողեց ընդհանուր առմամբ 12 գնդակ և խմբում վերջինն էր 0 միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am