Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դպրոցականներն ստանում են բիզնես-առաջադրանք ու խթանում նորարարական մտքի զարգացումը

Դպրոցականներն ստանում են բիզնես-առաջադրանք ու խթանում նորարարական մտքի 
զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները` ավելի քան 110 աշակերտ՝ հանրապետության տարբեր մարզերից, մասնակցեցին բիզնես-առաջադրանքի մրցույթի, որը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:

Ծաղկաձորում հուլիսի 20-ին «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի նախաձեռնությամբ  արդեն հինգերորդ անգամ անցկացված ամենամյա մրցույթի նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ` ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:

Մինչև մրցույթի մեկնարկը, բջջային օպերատորներից մեկի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես- առաջադրանք. «պաշտոնական կայք-էջում ուսումնասիրել X և Y սակագնային պլանները և ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում X և Y սակագնային պլանների հետագա զարգացումը: Առաջարկել նոր ու հետաքրքիր մտքեր, որոնք հետագայում կարող են կիրառվել նաև որպես բիզնես-լուծում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՊՆ կազմակերպության միջև կնքված հուշագրի: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայնքում: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 7000 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնես պլան, ինչ են բիզնես էթիկան և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել և դրանք կիրառել գործնականում: Ծրագրի շնորհիվ պատանիները սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am