Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի 2 համայնքում ցորենի արտեր են այրվում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրդեհներից մեկը բռնկվել է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում, երկրորդը՝ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին հարակից տարածքում:

Տարոնիկ համայնքի բնակիչների խոսքով՝ այրվում է մոտ 4 հա տարածք: Նրանք դեպքի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Կրակից վնասվել են մոտ 10 տարեկան ծառեր, հիմնականում բարդիներ և պտղատու ծառեր:

Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին բռնկված հրդեհն էլ ընդգրկվում է մոտ 3 հա տարածք: Հրդեհի վայրն ամբողջովին ծխապատ է, և բնակիչներին տարածքին մոտենալ չի հաջողվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ