Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վարչապետը կոչ է անում Սևանա լճում լողալուց հետո մաքուր պահել շրջակայքը

Վարչապետը կոչ է անում Սևանա լճում լողալուց հետո մաքուր պահել շրջակայքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Սևանա լճի վիճակը գնահատում է բավականին լավ և ընդգծում, որ ջրի թափանցիկության աստիճանը վերջին տարիների ընթացքում դրական առումով նման որակի չի եղել: Այդ մասին Գրիգորյանը նշեց կառավարության նիստում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով անդրադառնալով Սևանա լճի ծաղկման խնդրին:

Նա տեղեկացրեց, որ թափանցիկությունը հասել է 6,5 մետրի է, մինչդեռ 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը եղել է 2 մետր:

Նախարարը պարզաբանեց, որ կապտականաչավուն ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է՝ և կեղտաջրերի հոսք, և ոչ պատշաճ մաքրված տարածքներ, և անասնապահություն, որոնց գումարվում են բնակլիմայական փոփոխությունները:

Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման իրավիճակ գրանցվել, բայց  կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումն առաջնային նպատակն են:

Էրիկ Գրիգորյան նշեց, որ ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել՝ միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խմ-ով ավելի, քան նախկինում ու 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ ենք ունեցել:

«Նույնիսկ այս պայմաններում այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի: Մոտ 10 մլն խմ ավելի ջուր է եկել, քան նախորդ տարի: Նաև 36 մլն խմ ավելի քիչ ջուր ենք վերցրել Արարատյան դաշտի համար, քան անցյալ տարի այս օրը: Անգամ հայտից ավելի քիչ ջուր է վերցվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի հուլիսի 1-ից մինչև այս օրը 4 սմ-ով Սևանա լճի  մակարդակն իջել էր, իսկ այս տարի հուլիսին անգամ մեկ սմ-ով չի իջել: Այս տարի ջրառը այսօրվա դրությամբ 50 մլն խմ է:

Վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ Սևանա լճում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը ու հիշեն այն սարսափելի տեսարանները, որոնք հրապարակվում էին մամուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am