Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իջևանում  տեղի ունեցածի բախումների հետ կապված ՄԻՊ-ի ևս մեկ աշխատանքային խումբ գտնվում է ԿՀԴՊԳՎ-ում

Իջևանում  տեղի ունեցածի բախումների հետ կապված ՄԻՊ-ի ևս մեկ աշխատանքային 
խումբ գտնվում է ԿՀԴՊԳՎ-ում

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում  հուլիսի 18-ին տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը: Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:

 Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել  ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am