Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա  

Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ միացմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կունենա մոտավորապես 35-40 հազար նստատեղ, կբավարարի միջազգային ամենաբարձր ստանդարտներին »,-ասել է Լոռեցյանը:

Վերջինս շեշտել է, որ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝  նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ