Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ամերիկայի Հայկական համագումարը բարձր է գնահատել կոնգրեսական Ջեքի Շպայերի կատարած աշխատանքը

Ամերիկայի Հայկական համագումարը բարձր է գնահատել կոնգրեսական Ջեքի Շպայերի 
կատարած աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայկական համագումարը 2019թ. Ազգային համաժողովի և գալա-համերգի ընթացքում իր երախտագիտությունը կհայտնի ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Շպայերին՝ Հայաստանին ուղղված օգնության հարցում նրա կատարած աշխատանքի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական համագումարի մամուլի ծառայությունից:

«Ամերիկայի Հայկական համագումարը հպարտորեն իր երախտագիտությունն է հայտնում կոնգրեսական Ջեքի Շպայերին, որն օրինակ կարող է լինել բոլոր ամերիկացիների համար: Նրա սատարումը ժողովրդավարական Հայաստանին ամբողջովին համապատասխանում է Հայաստանի հիմնական արժեքներին, ինչպես նաև համագումարի առաքելություններին՝ աջակցելու ժողովրդավարությանը»,- հայտնել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հունիսի 13-ին ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլարով ավելացնել Հայաստանին տրվող աջակցությունը:

«Ես բարձր եմ գնահատում Ամերիկայի Հայկական համագումարի կարևոր աշխատանքը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ունեն շատ ուժեղ ժողովրդավարական միացյալ արժեքներ, որոնք էլ շարժառիթ են դարձել իմ կոչի համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների լավագույն օրերը դեռ առջևում են, քանի որ մենք աշխատում ենք միասին, որպեսզի կառուցենք բարգավաճ ու ժողովրդավար Հայաստան»,- նշել է Շպայերը:

Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Շպայերն անընդհատ աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ու Արցախը մնան Կոնգրեսի օրակարգի առաջնահերթությունների շարքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am