Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն այցելելու է պարտադիր ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանին

 ՄԻՊ-ն այցելելու է պարտադիր ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է հանդիպել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Բրոյանի հետ: Բրոյանը հոգեկան բնույթի խնդիրների պատճառով տեղափոխվել էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» և դուրս գալուց հետո հրաժարվել էր վերադառնալ զինվորական ծառայության: ՄԻՊ-ի ջանքերով նա այժմ գտնվում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաթոյանն այս մասին հայտնեց հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում:

«Յուրիկ Բրոյանի գործով մենք բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել: Նրա նկատմամբ իրականացվում էր փորձաքննություն, որն ավարտվել է երկու օր առաջ»,-նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանը հիշեցրեց, որ իրենք կապ են հաստատել  Բրոյանի մոր, փաստաբանի հետ, արդյունքում Բրոյանը ներկայացել է Ռազմական ոստիկանություն: «Երեկ իմ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են նրան, զրուցել հետը, ստուգվել են բոլոր փաստաթղթերը, պայմանները: Այսօր ես եմ տեսակցելու նրան,  որ կարողանանք գնահատական տալ իրավիճակին»,-ասաց նա:

Թաթոյանը շեշտեց, որ, երբ Յուրիկ Բրոյանին տեղափոխել էին Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե», սկզբնական շրջանում նա շատ վատ պայմաններում է եղել: Նրա փաստաբանն ահազանգել է ՄԻՊ: «Մենք արագ արձագանքել ենք, ինչից հետո Բրոյանը պահվում էր  առանձին սենյակում, ու նա կրկին մեր ուշադրության կենտրոնում էր: Այսօրվա այցելությունից հետո կհրապարակենք, թե ինչ ենք պատրաստվում անել հետագայում, թե որոնք են լինելու պահանջները»,-նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանի հավաստիացմամբ` հարցն արդիական է ու հրատապ, և այն հանգամանքը, որ խոսքը զինծառայողի է վերաբերում, պետք է  առավել զգուշորեն ու ուշադիր մոտենալ հարցին: ՄԻՊ-ը հավելեց, որ կապի մեջ են նաև  ՀՀ պաշտպանության նախարարության  ռազմաբժշկական հանձնաժողովի, ՀՀ ռազմական ոստիկանության, զորամասի հետ:

Հուլիսի 15-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ ներկայանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:

«Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019 թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:

Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս: Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am