Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ դեսպանը ռուսական լրատվամիջոցին ներկայացրել է Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները

ՀՀ դեսպանը ռուսական լրատվամիջոցին ներկայացրել է Լազարյան ընտանիքին 
պատկանած կալվածքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին ներկայացրել է Մոսկվայում Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները, որտեղ տեղակայված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ռադիոկայանի կայքից` Տողանյանը պատմել է, թե ինչպես են Լազարյանները հաստատվել Ռուսաստանում և փոքրիկ տնակից մեծ կալվածքներ ստեղծել:

«Ռուս-պարսկական պատերազմից հետո մեր շատ հայրենակիցներ ժամանել են Ռուսաստան, տեղակայվել են Աստրախանում: Այնտեղից էլ Լազարյանները տեղափոխվել են Մոսկվա ու Պետերբուրգ։ Եվ 17-րդ դարի վերջում այս թաղամասում գտնվող աղյուսե ոչ մեծ տնակը Լազարյանները գնել են, և սկսել կառուցել այս տունը»,- նշել է Տողանյանը:

ՀՀ դեսպանը ռադիոկայանի թղթակցի հետ շրջել է Լազարյան ճեմարանի տարածքով ու հետաքրքիր փաստեր ներկայացրել հայկական ընտանիքի պատմության վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am