Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է. ոստիկանությունը արձագանքել է դժգոհություններին

 ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է. ոստիկանությունը արձագանքել է 
դժգոհություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդում 2016 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին նվիրված մի քանի կազմակերպություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել, սակայն միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներից ոմանք դժգոհել են, թե իրենց թույլ չեն տվել մտնել պարեկապահակային գնդի տարածք: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանությունը առաջին անգամ այս արարողությանը մասնակցողների հայտնում է, որ նախորդ տարիներին հազարավոր քաղաքացիներ նույնպես իրենց հարգանքի ու երախտիքի տուրքն են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հենց գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին, և տարածք չեն մտել, քանզի ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը հատուկ պահպանվող տարածք է, ուր քաղաքացիական անձանց մուտքն արգելված է:
«Համոզված ենք՝ եթե այսօրվա միջոցառման կազմակերպիչները նախորդ տարիներին մասնակցած լինեին հիշատակի արարողություններին, թյուրիմացության մեջ չէին ընկնի և անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չէին գցի հանրությանը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am