Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում թեթևացումը պայմանավորում է համաներման հանգամանքով

ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում թեթևացումը պայմանավորում է 
համաներման հանգամանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման բեռնաթափումը համարում է համաներման արդյունք:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա հայտնեց հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում:

«Համաներումը կարևոր է, սակայն ինստիտուտն արդյունավետ չի աշխատում:  Նույնը կարող եմ ասել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի մասին. եթե այդ համակարգն արդյունավետ գործեր, մենք գերբնակեցման խնդիր չպետք է ունենայինք  առհասարակ»,-ընդգծեց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ գերբնակեցման պատճառներից մեկն այն է, որ մենք մարդուն ազատությունից զրկելը համարել ենք պատժի կամ հարկադրանքի առաջնային միջոց:

Թաթոյանի խոսքով` նախորդ տարի իրենք գերբնակեցում են արձանագրել մի քանի  քրեակատարողական հիմնարկներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am