Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն». Ինչպես ենք լուծելու մեր դպրոցների սեյսմակայունության հարցը

«Հայաստանի Հանրապետություն». Ինչպես ենք լուծելու մեր դպրոցների 
սեյսմակայունության հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այսօր 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունի։

Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, նախնական նպատակը եղել է դրանց հիմնանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասն ամբողջապես պետք է քանդել եւ նորից սկսել։ «Սա է պատճառը, որ նախնական թվաքանակը գուցե մի փոքր փոփոխվի։ Այս պահին կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի ծրագիր: Այս տարի մենք նախատեսում ենք  31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ, ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի։ Նշվեց թվով 400 դպրոցների մասին, բայց առաջիկա մի քանի տարվա համար մեր ֆինանսավորումը դրանց ընդամենը 1/5-ի համար է նախատեսված, մնացածի համար մենք պետք է թե՛ միջազգային գործընկերների, թե՛ պետական միջոցների ներգրավվման միջոցով փորձենք լուծել,- ասել է նախարարը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am