«Հայաստանի Հանրապետություն». Ինչպես ենք լուծելու մեր դպրոցների սեյսմակայունության հարցը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այսօր 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունի։
Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, նախնական նպատակը եղել է դրանց հիմնանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասն ամբողջապես պետք է քանդել եւ նորից սկսել։ «Սա է պատճառը, որ նախնական թվաքանակը գուցե մի փոքր փոփոխվի։ Այս պահին կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի ծրագիր: Այս տարի մենք նախատեսում ենք 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ, ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի։ Նշվեց թվով 400 դպրոցների մասին, բայց առաջիկա մի քանի տարվա համար մեր ֆինանսավորումը դրանց ընդամենը 1/5-ի համար է նախատեսված, մնացածի համար մենք պետք է թե՛ միջազգային գործընկերների, թե՛ պետական միջոցների ներգրավվման միջոցով փորձենք լուծել,- ասել է նախարարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում