Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆոն դեր Լյայենը ԵԽ-ին հայտնել Է, որ պատրաստ Է երկարաձգելու Brexit-ի շուրջը բանակցությունները

Ֆոն դեր Լյայենը ԵԽ-ին հայտնել Է, որ պատրաստ Է երկարաձգելու Brexit-ի շուրջը բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իր ընտրվելու դեպքում պատրաստ Է Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ տրամադրելու Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների համար: Այդ մասին նա հայտարարել Է հուլիսի 16-ին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պատրաստ եմ ավելի շատ ժամանակ տալու, եթե դա անհրաժեշտ Է»,- ընդգծել Է նա: Ըստ որում նա հավաստիացրել Է, որ ամեն դեպքում ԵՄ-ն «այսուհետեւ Էլ թագավորությունը կդիտի որպես գործընկերոջ եւ բարեկամի»:

Բացի դրանից, Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել Է քննարկմանն դնել Եվրոպայի ապագայի հարցերը: «Այդպիսի խորհրդաժողով կարելի կլինի հրավիրել 2020 թվականին»,- կարծում Է նա: Ֆոն դեր Լյայենը նշել Է, որ «այդ քննարկմանը ԵՄ-ի երկրների քաղաքացիների լայն մասնակցության հույս ունի», որը, նրա խոսքով՝ կարող Է տեւել երկու տարի:

Ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ինքը շահագրգռված Է Եվրախորհրդարանի դերի ամրապանդման հարցում: Ես կաշխատեմ, որպեսզի Եվրոպան ավելի ուժեղ դառնա»,- նշել Է թեկնածուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am