Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երևանի փողոցները կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ

 Երևանի փողոցները կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու համար Երևանի փողոցները առաջիկայում կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Տեղադրվելու են ինքնակարգավորվող նոր լուսացույցներ, կլինեն նոր գծանշաններ, հետիոտնային անցումների մոտ տեղադրվելու են անվտանգության լրացուցիչ պատնեշներ, հատկապես վտանգավոր փողոցներում: Հետիոտների խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, տեսնում ենք, որ պետությունը հսկայական միջոցներ է ծախսում, որ վերգետնյա անցումներ կառուցի, ստորգետնյա անցումները վերանորոգվեն, սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ իրենց երեխաների հետ վազում են հետիոտնի համար չնախատեսված վայրով: Դա անթույլատրելի է»,-ասաց Սիսակ Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ Երևանի փողոցների նոր կահավորումները կանխարգելիչ միջոցառումներ կլինեն՝ վթարներից ու դրանց հետևանքով զոհերից խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am