Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում է

 Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում 
է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝  նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշում են նախարարությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am