Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ արդարադատության նախարարի երդման արարողությունը

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ արդարադատության նախարարի երդման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, հուլիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am