Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց. Փաշինյան

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց.  Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ներկաների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդներից մեկի հնչեցրած հարցն այն մասին էր, թե ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց պայքարելու:

«Ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ 2007 թվականին: Երբ առաջին անգամ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել, իմ հիմնական ուղերձը եղել է հետևյալը: Ես առաջարկել եմ, որ յուրաքանչյուր քաղաքացին ասի՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Հետևաբար եթե ուրիշներին դա առաջարկել եմ, ուրեմն նախ ինքս եմ դա որդեգրել: Դա պարզապես խոսք չէ, այլև պատասխանատվություն է: Իմ ցանկացած քայլ անելիս շատ արագ փորձել եմ վերլուծել, հասկանալու համար, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իմ առաջարկած բանաձևին: Տեսեք, շատ ենք խոսում  օրենքի մասին՝ ասելով, որ այն պետք է լինի խիստ, սակայն շատ կարևոր է մեր ներքին օրենքը: Շատ կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրը որքանով է ինքն իրեն սահմանափակում՝ որպես լրագրող, խմբագիր քաղբանտարկյալ, պատգամավոր, վարչապետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am