Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին

Վահե Էնֆիաջյանը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքների մասին, ինչպես նաեւ հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ:

Տղաներն անցել են բժշկական բոլոր կաբինետներով: Նրանք առողջ են եւ պատրաստ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առջեւ: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է այն հանգամանքը, որ բացակայող զինակոչիկ չկար:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է ծառայի Հայոց բանակում: Զորակոչիկները մեկնում են մեծ պատասխանատվությամբ հայրենիքը պաշտպանելու»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ զորակոչային ողջ շրջափուլը՝ զորակոչ-բանակ-դիրքեր, լինելու է իր ուշադրության կենտրոնում: Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ զորակոչիկների հետ շփումները, զինկոմիսարիատներ ու զորամասեր այցերը լինելու են շարունակական:

Նա մտերմիկ զրույցի է բռնվել զորակոչվող տղաների եւ նրանց ծնողների հետ, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am