Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Թրամփը Լուիզիանայում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Բարրի» փոթորկի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով: Համապատսխան հայտարարությունը հրապարակել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ Է տալիս գործի դնել դաշնային միջոցները եւ ֆինանսավորումը տարերքի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի համար: «Բարրի» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել Է հուլիսի 11-ին Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգների ափից ոչ հեռու: Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հուլիսի 10-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել նահանգի ամբողջ տարածքում: Մի շարք ափամերձ օկրուգներում տարահանում Է հայտարարվել: Սպասվում Է, որ հուլիսի լույս13-ի գիշերը «Բարրին» կարող Է հասնել Լուիզիանայի ափերին եւ սաստականալ մինչեւ մրրիկի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ