Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին:

Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am