Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնել Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ

ԱԺ պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնել Լեհաստանի ԱԳ նախարարի 
հայտարարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում քննարկում է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարարի՝ ավելի վաղ Բաքվում արած հայտարարության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը:

«Ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարության հետ քննարկել և մեր մտահոգությունն ենք հայտնել, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարություն էր արել, որում սատարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չնշելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Դա մտահոգության առիթ տվեց, և դրա վերաբերյալ բավականին հետաքրքիր ու անկեղծ քննարկում ունեցանք: Կարող եմ ասել, որ արդյունքը եղավ այն, որ Լեհաստանի ԱԳՆ-ն, համենայն դեպս այդ պաշտոնյայի մակարդակով, մեզ հավաստիացրեց, որ այսուհետ արտաքին գործերի նախարարությունը կլինի ավելի ակտիվ ուշադիր ու հավասարակշռված իր հայտարարություններում»,-ներկայացրեց Բեղլոյանը:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը լեհական կողմի հետ քննարկվել է նաև Հայաստան-Լեհաստան հարաբերությունները՝ Արևելյան գործընկերության համատեքստում։ Բավականաչափ ուշադրություն է դարձվել Արևելյան գործընկերության ապագային, թե դա ինչպես է տեսնում Լեհաստանը: Հայկական կողմը ևս արտահայտել է իր տեսլականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am