Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանն առաջարկում է Վրաստան ուղևորվող ավտոմեքենաներին ստուգել գերբեռնվածության առումով

Արսեն Թորոսյանն առաջարկում է Վրաստան ուղևորվող ավտոմեքենաներին ստուգել 
գերբեռնվածության առումով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու նպատակով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասը գազով է երթևեկում, և դրանով էր պայմանավորված Զոդի կամրջի վրա վթարի զոհերի մեծ թիվը:

«Առաջարկում եմ նաև Վրաստան ուղևորվող ավտոմեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության առումով: Դա թույլ կտա խուսափել շատ զոհերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասաց Թորոսյանը:

Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ժամանակն է, որ ԱՊՊԱ-ի և տեխզննման գործընթացները սինխրոնիզացվեն: «Դա ամենաարդյունավետ լուծումը կլինի, որ այն մեքենան, որ չունի նորմալ վիճակ, ապահովագրություն չստանա»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկը դուր եկավ. «Հետաքրքիր առաջարկ է, այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տեսնի, թե ինչ մեքենայի համար է ինքը պատասխանատվություն ստանձնում: Առաջարկում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ԿԲ-ի հետ քննարկել այդ հարցը»,- ասաց վարչապետը:

Սուրեն Պապիկյանը նկատեց, որ պետք է հասկանալ, թե արդյոք այդ գործառույթն ապահովագրական ընկերությունների վրա դնելով նոր, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկեր չենք առաջացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am