Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին

Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին, իրադրությունը դիտազննության կենթարկվի: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թռիչքների սահմանափակման առկայությունը, թռիչքների արգելքը բացարձակապես հարկադրական միջոց Է, համապատասխանաբար, իրադրությունն աստիճանաբար դիտազննման կենթարկվի, եւ հենց որ հայտնվեն այն բանի նշաններ, որ իրադրությունը նորմալացել Է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, որ նման ռուսատյաց դրսեւորումներն անհետացել են, ահա այդ դեպքում Էլ ժամանակ կլինի վերլուծության եւ ինչ-որ այլ որոշումների կայացման համար: Առայժմ այդ մասին խոսելը վաղաժամ Է»,- լրարգողներին հայտարարել Է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ որում Պեսկովն ընդգծել Է, որ Վրաստան թռիչքների վերականգնումը չի կարելի բացառել: «Անշուշտ, մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, բայց այժմ, հաշվի առնելով այդ սաստիկ բեւեռացումը՝ ընդ որում ծայրահեղական երանգներով, վրացական հասարակության բեւեռացումը եւ հակառուսական եւ ռուսատյաց դրսեորումներով, առայժմ գոյություն ունի Վրաստանում մեծ թվով ռուս զբոսաշրջիկների գտնվելու օբյեկտիվ վտանգ»,- պարզաբանել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am