Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն». Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել

«Հայաստանի Հանրապետություն». Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում արծարծել է խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի լիարժեք ներգրավվածության հարցը: «Դա մեզ համար սկզբունքային, պրագմատիկ հարց է: Արդյունավետ առաջընթացը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում բարդանում է, երբ Արցախը որպես հակամարտության կողմ լիարժեք չի մասնակցում: Մեզ համար անշուշտ կարևոր է բանակցությունների անցկացման միջավայրը: Չեմ կարծում, թե կարող է լինել մի այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր է այսպես ասած մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել: Մենք դրան երբեք չենք համաձայնվի: Սպառնալիքի լեզուն անընդունելի է: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ ատելությամբ եւ հայատյացությամբ հնարավոր չէ առաջ շարժվել, հասնել փոխըմբռնման և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել»: 

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am