Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործարկվեց Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած  «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակը 

Գործարկվեց Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած  «Ակտիվ քաղաքացի» 
էլեկտրոնային հարթակը 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակը քաղաքացիներին հնարավորություն կտա Երևանի քաղաքապետարանի հետ կիսել իրենց գաղափարները, նոր նախագծերը, թե ինչպիսին քաղաքացիները կցանկանան տեսնել Երևանի ապագան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում հուլիսի 8-ի շնորհանդես-ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ  activecitizen.am էլեկտրոնային հարթակում առաջարկված գաղափարների, ծրագրերի իրականացման համար:

«Մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները գրանցվելուց հետո կկարողանան քաղաքապետարան ուղղել իրենց գաղափարները, ծրագրերը և նախագծերը, մենք դրանք մշակելու և տեղադրելու ենք հարթակում: Հենց հարթակում էլ մեր քաղաքացիները կատարելու են քվեարկություն: Այն նախագծերը, որոնք առավելագույն ձայները կստանան, կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալը նշեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հարթակը լինի առավելագույնս ընկալելի և հեշտ;

« Դա գաղափարների փոխանցման մի հարթակ է, որը բխում է ուղիղ ժողովրդավարության գաղափարից: Այն եղել է նախընտրական մեր դրույթներից մեկը»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ նախագծի առավելագույն արժեքը կարող է լինել 30 միլիոն դրամ:

«Գրանցումը նույնպես պարզ է` այստեղ ոչ-ոք չի կարող կեղծ անունով գրանցվել: Գրանցումն իրականացվում է նույնականացման քարտի միջոցով կամ սոցիալական քարտի համարով:

Կայքում հնարավորություն են ունենալու քվեարկելու այն մարդիկ, ովքեր օրենսդրորեն սահմանված իրավունք ունեն մասնակցելու Երևանի ՏԻՄ ընտրություններին: Իսկ նախագիծ կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացի»,- նշեց Հարությունյանը:

 Հարթակի ստեղծումը  2019 թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am