Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ի ներկայացուցիչները թալիբների հետ քննարկել են 2,5 տարում զորքերի դուրսբերումն Աֆղանստանից. WSJ

ԱՄՆ-ի ներկայացուցիչները թալիբների հետ քննարկել են 2,5 տարում զորքերի դուրսբերումն Աֆղանստանից. WSJ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում նշել են երկուսուկես տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է այն հոդվածում, որը հուլսի 7-ին հրապարակվել Է The Wall Street Journal (WSJ) թերթում:

Հրատարակության աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը հնրավոր Է համարել, որ զորքերն Աֆղանստանից դուրս բերվեն 2,5 տարվա ընթացքում: 0Ինչպես նշված Է հրապարակման մեջ, ավելի վաղ խոսք Էր գնում երեք տարվա մասին: Ինչպես պարզաբանել Է աղբյուրը, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդել են, որ օտարերկրացի զինծառայողները պետք Է «երկրից հեռանան ինն ամսվա ընթացքում»:

Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը հուլսի 6-ին Twitter-ում հայտնել Է, որ Կատարում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերջին փուլը եղել Է ամենաարդյունավետն ամբողջ ժամանակ: Նա նաեւ նշել Է, որ կոնսուլտացիաները դադարեցված են եւ կվերսկսվեն հուլիսի 9-ին:

Հուիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը հնարավոր Է համարում Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ հաշտության հասնել մինչեւ սեպտեմբերի 1-ը: Նա այն ժամանակ հերքել Է թալիբների ներկայացուցիչների այն պնդումները, թե ամերիկացիներն արդեն իրենց են հանձնել Աֆղանստանից իրենց զորեքերի դուրսբերման նախնական գրաֆիկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am