Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրկուտսկի շրջանում հեղեղումներից զոհերի թիվը հասել է 22-ի

Իրկուտսկի շրջանում հեղեղումներից զոհերի թիվը հասել է 22-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի: Տվյալները հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով ժամանել է շրջան՝ հեղեղումների վնասները գնահատելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

13 մարդ շարունակում է մնալ անհետ կորած, ընդհանուր առմամբ տուժել է 340 մարդ:

Իրկուտսկում ուժեղ անձրևների պատճառով բարձրացել էր գետերի մակարդակը, ինչն էլ հեղեղումների պատճառ էր դարձել: 98 բնակավայր հայտնվել է աղետի գոտում, հունիսի 25-ից մինչ օրս ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար բնակելի տուն:

Կամավորները աղետի շրջանում աշխատանքներ են իրականացնում հումանիտար օգնության կետերում: Տուժածներին տրամադրվել է 70 տոննա սնունդ, 55 հազար լիտր խմելու ջուր և 20 տոննա հագուստ և կոշիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am