Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ

ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի շրջանակում առաջիկայում կանցկացվեն տարբեր զորավարժություններ: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը:

«Զորավարժությունները կանցկացվեն 4 պետությունում՝ Ղրղզստան, Տաջիկստան, Ռուսաստան, Բելառուս: Ընդհանուր առմամբ, ներգրավված կլինի 12 հազար մարդ: Զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմական քաղաքականության համատեքստում միասնական պլանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն իրենց հանդիպումների ընթացքում կարևորել են հավաքական ուժերի մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը՝ քննարկելով պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորությունները:

Ներկայացնելով այս տարվա ընթացքում կատարվածը՝ Վալերի Սեմերիկովը նշեց, որ մի քանի ուղղություններով զգալի աշխատանք է կատարվել: Կազմակերպության հիմնական ջանքերն ուղղվել են նախորդ որոշումները կյանքի կոչելուն:

«Այն հարցերը, որոնք առավել շատ քննարկվել են այս ընթացքում, շոշափվել են լրատվամիջոցներում, առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել Աֆղանստանի հետ կապված հարցերը: Կովկասի ուղղությամբ գիտենք, որ լարվածությունը պահպանվում է՝ կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ:  Արևելյան Եվրոպայի հատվածում ուշադրության կենտրոնում են եղել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք ավելանում են ու ընդլայնվում»,-ասաց Վալերի Սեմերիկովը: Ընթացիկ տարում, ուշադրության կենտրոնում են եղել նաև ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրամիջոցների անօրինական տեղաշարժին, անօրինական միգրացիային առնչվող հարցերը:

Վալերի Սեմերիկովը հիշեցրեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Նշանակվելու դեպքում նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]