Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Խաչանովը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է

Խաչանովը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթեց Ուիմբլդոնի երկրորդ շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը իսպանացի Ֆելիսիանո Լոպեսն էր: 2 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում հայկական արմատներով թենիսիստը հաղթել է 4:6, 6:4, 7:5, 6:4 հաշվով:

Հաջորդ տուրում Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am