Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վերաքննիչ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով Գեղամ Պետրոսյանի ձերբակալման 
որոշման դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մերժել է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:

Գևորգյանը նշեց, որ դատարանի կողմից մերժման որոշումը ստանալուց հետո պատրաստվում է կրկին բողոքարկել այն:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am