1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՋՕ-երը չեն արդարացնում. Ջրային կոմիտեն դիտարկում է կառավարման  մոդելը վերանայելու հարցը

ՋՕ-երը չեն արդարացնում. Ջրային կոմիտեն դիտարկում է կառավարման  մոդելը 
վերանայելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային կոմիտեն դիտարկում է ջրօգտագործող ընկերություններում ՋՕ-երի կառավարման  մոդելը վերանայելու հարցը:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ ՋՕ-երի կառավարման այս մոդելն իրեն չի արդարացնում: 

«Հարց է դրված, շարունակե՞ն ոլորտը կառավարել ջրօգտագործող ընկերությունները, թե՞ անցում կատարվի մեկ այլ կառավարման մոդելի: Այդ հարցի հետ կապված կա հանձնարարական, զբաղվում ենք: Կլինեն տարբերակներ, որոնք կենթարկվեն վերլուծության: Փորձը ցույց է տալիս, որ գործող մոդելը լավ չի աշխատում: Այն մոտ 20 տարի է գործում է, սակայն շարունակում է կուտակել պարտքեր, խնդիրներ առաջացնել: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ մի բան չի ստացվում: Այժմ պետք է փորձենք գտնել օպտիմալ տարբերակ»,- ասաց Վարդան Մելքոնյանը: Նա չի բացառում, որ ջրօգտագործողները մնան, սակայն որոշ փոփոխություններ արվեն իրենց կանոնադրությունների, օրենքի մեջ: Դա նույնպես կարող է առողջացման տարբերակ լինել:

«Սա այն հարցը չէ, որ մեկ, երկու քայլով կարգավորվի, մանավանդ, որ հիմա ոռոգման թեժ շրջանն է: Ճիշտ կլինի, որ փոփոխությունները սկսվեն, երբ ոռոգման սեզոնն ավարտվի»,- ասաց Վարդան Մելքոնյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որոշ համայնքներում բնակիչները շարունակում են դժգոհ լինել ոռոգման ջրի պակասից, եղան դեպքեր, երբ իրենց դժգոհությունն արտահայտեցին ճանապարհ փակելով, Վարդան Մելքոնյանը նշեց, որ խնդիրը ոչ թե կապված է ջրի պակասի հետ, այլ անարդյունավետ կառավարման:

«Դա ավելի շատ կառավարման խնդիր է: Դրա համար էլ մենք առաջնային ենք համարում ջրօգտագործող ընկերություններում բարեփոխումները: Որոշ գործընթաց սկսվել է, կան ղեկավարներ, որոնք փոխվել են: Կարող եմ ասել, որ կան խոչընդոտներ, երբ հին ու նորի պայքարը է, այսպես ասած, գնում: Եվ մենք փորձում ենք մեղմել այդ դիմադրությունը հին աշխատակիցների կողմից»,-ասաց Վարդան Մելքոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]