Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրապետությունում ավելացել են ոռոգվող հողատարածքները

Հանրապետությունում ավելացել են ոռոգվող հողատարածքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոռոգվել է 7 հազար հեկտարով ավելի հողատարածք:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:   

«Այստեղ կան նոր հողօգտագործողներ, նոր տնտեսություններ: Կան նաև հողօգտագործողներ, որոնք ստվերից փորձում են գալ իրավական դաշտ: Այդ տարանջատումն իրավական մարմինները փորձում են հստակեցնել: Դրա հաշվին ունենք 920 լրացուցիչ պայմանագրեր»,-ասաց նա: Վարդան Մելքոնյանի խոսքով, կան ոչ պարտաճանաչ, իրենց բիզնեսի շահերը պաշտպանող մարդիկ, որոնք տարիներ շարունակ ունեցել են ջուր, որի համար կամ վճարել են չնչին գումար, կամ ընդհանրապես չեն վճարել: Հիմա ոմանք փորձում են իրավական դաշտ բերել իրենց ջօգտագործումը, կնքել պայմանագրեր, դառնալ պարտաճանաչ բաժանորդներ: Որոշ դեպքերի հետ կապված կան հարուցված գործեր, իրավապահները զբաղվում են այդ հարցերով: Որոշ գործերի հետ կապված էլ հենց կոմիտեն է դիմել իրավապահներին՝ տեսնելով ակնհայտ խախտումներ: Կա՞ն, արդյոք, այդ մարդկանց ցանկում նախկին պաշտոնյաներ: Հարցին ի պատասխան, Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել ջրօգտագործումը: 

Ներկայացնելով ընթացիկ տարվա ցուցանիշները՝ Վարդան Մելքոնյանը նշեց, որ ջրաքանակի պատկերում նույնպես փոփոխություն կա: Այն ջրաքանակը, որը տրվել էր ջրօգտագործողներին 2018 թվականի առաջին կիսամյակում, 218 մլն խմ է եղել, այս տարի այդ ցուցանիշը նվազել է մոտ 30 մլն խորանարդով:

«Այստեղ մի միտում կարող եմ տեսնել: Նվազեցնելով այդ թիվը, փաստորեն, մենք շատ լուրջ, արտառոց բողոքներ չենք ունեցել, և դա նշանակում է, որ անցյալի թիվը այդքան էլ հավաստի չէ»,- ասաց Վարդան Մելքոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am