Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկում

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը պարտություն կրեց Եվրոպական խաղերի մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կգ քաշային կարգում Հայաստանից Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկի հետ և պարտվեց 1:5 հաշվով:

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ